News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հուլիսի 9-ին՝ ժամը 20.55-ին, «911» ծառայությունից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ «Կարբիի ձոր» հանգստյան գոտում դանակահարություն է կատարվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 20.40-ի սահմաններում, «Կարբիի ձոր» հանգստյան գոտում, անհայտ անձը վիճաբանության ժամանակ կտրող-ծակող գործիքով հարվածել է մի տղամարդու` պատճառելով վնասվածքներ կրծքավանդակի ձախ նախաբազկի ու աջ հետույքային շրջանում:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արագածոտնի մարզային վարչությունների եւ Աշտարակի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ հուլիսի 9-ին «Կարբիի ձոր» հանգստյան գոտում տղամարդուն վնասվածքներ է հասցրել 1997 թվականին ծնված Վազգեն Ա.-ն:

Նա ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 11-ին ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ