News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հանդիպել է Արտասահմանյան մասնավոր ներդրումների կորպորացիայի գործադիր փոխնախագահ Դեւվիդ Բոհիգյանի հետ:

Կորպորացիան քննարկում է Հայաստանում առավել ակտիվ ներգրավվածության հնարավորության հարցը, քանի որ երկիրը ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին է: Այս մասին նշված է Վաշինգթոնում Հայաստանի դեսպանատան միկրոբլոգում:

Արտասահմանյան մասնավոր ներդրումների կորպորացիան ԱՄՆ կառավարությանն առնընթեր գործակալություն է, որն ամերիկացի գործարարներն օգնում է ներդրումներ կատարել զարգացող երկրներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ