News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ԸՕ բարեփոխման խորհրդարանական ձեւաչափը իր առջեւ դրված խնդիրը լուծել է եւ պետք է ընդմիջում վերցնել։ Այս մասին նա նշեց այսօր՝ հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում։

«Ես պատրաստվում եմ վաղը աշխատանքային խմբի նիստին առաջարկել, որ խորհրդարանական ձեւաչափը այս փուլում «պաուզա» վերցնի, մենք մեր հիմնական խնդիրը, ըստ էության, լուծել ենք՝ խորհրդարանական բոլոր 4 խմբակցությունները ԸՕ բարելավման վերաբերյալ իրենց հիմնական առաջարկները ներկայացրել են։ Մենք առաջարկում ենք, որ 2 ֆորմատները համատեղվեն, բայց կառավարության համար, կարծես թե, դա ընդունելի չէ, եթե Դանիել Իոաննիսյանը ներկայացնում է կառավարության տեսակետը»,–նկատեց պատգամավորը։

Զոհրաբյանը հնարավոր համարեց, որ վաղվա նիստում պատգամավորները կքննարկեն վարչապետին անընթեր գործող հանձնաժողովի ներկայացրած առաջարկները. «Մենք ստացել ենք կառավարության հովանու ներքո ստեղծված աշխատանքային խմբի առաջարկները, գուցե վաղը դրանք կքննարկենք»։

Պատգամավորը կարծում է, որ ԸՕ 2 նախագծի ճանապարհով գնալը ռացիոնալ չի լինի. «Մեզ համար էական է, թե կառավարությունը մեր առաջարկներից որն է ընդունում եւ որը կներառվի նոր ԸՕ–ում, որից հետո իմաստ կունենա շարունակել աշխատանքները։ Երկու տարբեր նախագծեր պատրաստելը ես բացարձակ ռացիոնալ չեմ համարում։ Եթե մենք ուզում ենք ԸՕ ունենալ, ապա պիտի մի գործ անենք»։

Նա նաեւ շեշտեց, որ այս պահին ընտրակարգի փոփոխություն վերաբերյալ, կարծես թե, քաղաքական ուժերի միջեւ չկա կոնսենսուս. «Մեր եւ «Ելք»–ի մոտեցումները նույնական է, մենք գտնում ենք, որ փակ համամասնական ցուցակներով պիտի գնանք, ՀՀԿ–ի մոտեցումը շարունակում է մնալ տարածքային ընտրակարգի պահպանումը, ՀՅԴ–ն առաջարկում է համամասնական, բայց բաց ցուցակները։ Շատ ավելի օպտիմալ կլինի, որ կառավարությումում աշխատանքային խումբը ասի՝ ո՞րն են ընդունում, ո՞րը չեն ընդունում, որից հետո կկարողանանք շարունակել մեր աշխատանքը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ