News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրն աշխատանքային այցով ժամանել է Մեծ Բրիտանիա, որտեղ նա կմնա մինչեւ կիրակի: ԱՄՆ վարչակազմի ղեկավարի ինքնաթիռը, որը մեկնել է Բրյուսելից, որտեղ Թրամփը մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, վայրէջք է կատարել Stansted օդանավակայանում: Սպիտակ տան ղեկավարին ուղեւորության ընթացքում ուղեկցում է ԱՄՆ առաջին տիկինը՝ Մելանիան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Օդանավակայանից Թրամփն ուղղաթիռով թռչել է ԱՄՆ դեսպանի նստավայր: Հինգշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահը կմեկնի Օքսֆորդշիր կոմսությունում գտնվող Բլենհեյմի պալատ, որտեղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի անունից ընթրիք կտրվի:

Ուրբաթ օրը՝ հուլիսի 13-ին, Թրամփը եւ Մեյը ներկա կգտնվեն բրիտանական եւ ամերիկյան զինվորականների զորավարժություններին: Ինչպես հայտնել են Դաունինգ սթրիթում, կողմերը կքննարկեն արտաքին քաղաքականության հարցերի լայն շրջանակ, ներառյալ Ռուսաստանը, Բրեքսիթը եւ Մերձավոր Արեւելքը, ինչպես նաեւ առեւտրի հետ կապված խնդիրներ, ինչին կհաջորդի ճաշը եւ մամուլի ասուլիսը:

Մեյի հետ բանակցությունների ավարտից հետո ԱՄՆ նախագահին եւ նրա տիկնոջը կընդունի Եղիսաբեթ II թագուհին: Ուրբաթ երեկոյան Թրամփը կմեկնի Շոտլանդիա, որտեղ նա մինչեւ կիրակի կմնա իրեն պատկանող Trump Turnberry գոլֆ-հանգստավայրում: Շոտլանդիայից հետո կիրակի օրը նա կմեկնի Հելսինկի՝ հաջորդ օրը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ