News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ հուլիսի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանում ՌԴ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիռկինին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով պրն. Կոպիռկինին նշանակման առիթով` Նորին Սրբությունը մաղթել է նրան արդյունավոր գործունեություն: Գարեգին Բ Կաթողիկոսը գոհունակությամբ նշել է, որ Մայր Աթոռի եւ ՌԴ դեսպանատան միջեւ մշտապես առկա են եղել ջերմ հարաբերություններ` հիմնված հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:

Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձ է կատարել նաեւ երկու պետությունների միջեւ առկա սերտ ու դաշնակցական հարաբերություններին, որոնց ամրապնդմանն ու զարգացմանն են ուղղված նաեւ Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ջանքերը:

Իր հերթին դեսպան Սերգեյ Կոպիռկինը, շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին հանդիպման կապակցությամբ, նշել է, որ հոգեւոր արժեքները եւ մշակութային կապերը հնարավորություն են ստեղծում երկու ժողովուրդների հարաբերությունների առավել զորացման համար: Դեսպան Կոպիռկինը նաեւ ընդգծել է, որ Ռուս Ուղղափառ եւ Հայ Առաքելական Եկեղեցիներն այդ ջերմ հարաբերությունների երաշխավորն են:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը դեսպանին տեղեկություններ է փոխանցել անակախության տարիներին Հայ Եկեղեցու վերազարթոնքի ու արձանագրած ձեռքբերումների, ինչպես նաեւ առկա մարտահրավերների մասին: Մասնավոր անդրադարձ է կատարվել քրիստոնեական դաստիարակությանը եւ երիտասարդության հոգեւոր կյանքի զորացմանն ուղղված ծրագրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ