News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Իրանի տնտեսական խնդիրները նրան կստիպեն իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Վաշինգթոնի հետ անվտանգության մասին նոր համաձայնագիր փնտրել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Reuters-ը:

Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովում մամուլի ասուլիսում ելույթ ունենալիս Թրամփը նշել է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ շփվում է «մեծ հարգանքով»՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնվի նոր համաձայնագրին: «Ես գիտեմ, որ նրանք շատ խնդիրներ ունեն, նրանց տնտեսությունը փլուզվում է, բայց ես ձեզ հետեւյալը կասեմ՝ ինչ-որ պահի նրանք ինձ կզանգահարեն եւ կասեն. «Եկեք գործարք կնքենք»»:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ԱՄՆ դաշնակիցներին կոչ էր արել օգնել մեծացնելու Իրանի վրա տնտեսական ճնշումը: «Մենք պետք է փակենք բոլոր միջոցները, որոնք ռեժիմն օգտագործում է ահաբեկչական եւ փրոքսի պատերազմների ֆինանսավորման համար»,- նշել է Պոմպեոն Twitter-ում Բրյուսելում ԵՄ գլխավոր դիվանագետ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումից հետո: Նա նաեւ Թեհրանին մեղադրել էր Մերձավոր Արեւելքում զենքի վաճառքի շարունակման մեջ, չնայած ՄԱԿ բանաձեւերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news