News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղերձ է հղել «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ բարեկամ, ես այսօր ուզում եմ ներկայացնել «Իմ քայլը» հիմնադրամը, որ ստեղծվել է վերջին երկու ամիսների ընթացքում վարչապետի տիկնոջ կարգավիճակում տարբեր մարդկանց ու խմբերի հետ իմ քննարկումների արդյունքում:

«Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունն է դառնալ հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվեն բոլոր այն կարևոր խնդիրների համար, որոնց լիարժեք լուծումը ինչ-ինչ պատճառներով հասանելի չէ կառավարությանը: Մենք ձգտելու ենք համատեղ ջանքերով կառուցել բոլոր առումներով ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի և բոլորը կունենան հավասար հնարավորություններ: Բոլորին, Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, խնդրում եմ հետևել մեր գործունեությանն, ակտիվորեն ներգրավվել, առաջարկներ ներկայացնել և, իհարկե, ներդրումներ անել:

Եկե՛ք համատեղենք մեր քայլերը և նպաստենք մեր երազանքների Հայաստանի կերտմանը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ