News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփը հրաժարվել է ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու սպառնալքներից, երբ մյուս առաջնորդները համաձայնվել են, «ինչպես երբեք», մեծացնել պաշտպանության ծախսերը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրեն անվանել է «կայուն հանճար»՝ խոսելով պաշտպանության ծախսերը մեծացնելու դաշնակիցների համաձայնության ապահովման մասին:

Նրա խոսքով՝ Բրյուսելում հանդիպման ընթացքում ինքը դժգոհություն է հայտնել ՆԱՏՕ-ի նպատակին հասնելու՝ պաշտպանական ծախսերը մինչեւ ՀՆԱ 2 տոկոսին հասցնելու գոծում առաջընթացի առումով: Ըստ որում՝ Թրամփը հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում իր անձնական հաղթանակի մասին, երբ եվրոպացի դաշնակիցներին ասել է՝ մեծացնել ծախսերը կամ կորցնել Վաշինգթոնի աջակցությունը:

«Ես նրանց հասկացրեցի, որ չափազանց դժգոհ եմ»,- ասել է նա՝ հավելելով, որ բանակցությունները հաջող են ավարտվել:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը գագաթնաժողովը «շատ լարված» էր անվանել, եւ մյուս առաջնորդները, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որոշել են արագացնել ծախսերի մեծացման ծրագրերը, ինչպես դա ցանկանում է Թրամփը:

Հանդիպմանը մասնակցած Reuters-ի աղբյուրի համաձայն՝ Թրամփը պահանջել է ծախսերը մեծացնել 2019 թվականի հունվարին: Սակայն շատ դիվանագետներ նշել են, որ Թրամփի պահվածքն ամենեւին դիվանագիտական չէր, այդ թվում՝ Գերմանիայի կանցլերին դիմելաձեւը՝ ինչես ես «դու, Անգելա», շատերին է զայրացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Ամենաշատ