News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ  տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գեւորգյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ)  Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի գրասենյակի ֆինանսների, առեւտրի եւ հանրային կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Պետեր Մարոյին:

Հանդիպմանը կողմերը  քննարկել  են ԱԶԲ-ի կողմից առաջարկվող բնական աղետներից ապահովագրության վարկային ծրագիրը Հայաստանում ներդնելու հնարավորությունը: Ծրագիրն իր մեջ ներառում է մի շարք բաղադրիչներ` ներառյալ բնական աղետների  կանխարգելման քաղաքականության մշակումը, ենթակառուցվածքների բարելավումը, ռիսկերի կառավարումը:

Փոխնախարար  Դ. Գեւորգյանը  նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է բնական աղետների  կանխարգելմանն ուղղված  նոր քաղաքականության մշակման եւ այս ոլորտում ապահովագրության  առաջավոր փորձի ներդրմամբ:

Իր հերթին ԱԶԲ ներկայացուցիչը հույս է  հայտնել, որ հանդիպումը սկիզբ կդառնա այս ոլորտում հետագա  փոխգործակցության ձեւավորման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ