News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Արշալույս եւ Դալարիկ համայնքներում բողոքների հիման վրա ստուգումներ են անցկացվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը:

«Ես հանդիպել եմ համայնքների բնակիչների հետ, հորդորել պահպանել հասարակական կարգը, լինել անաչառ եւ օբյեկտիվ բոլոր հարցերում: Ստուգումներն ավարտվել են, արդյունքները վաղն արդեն կլինեն եւ վերլուծությունից հետո արդեն կհրապարակվեն»,-ասաց մարզպետը:

Նշենք, որ Արմավիրի մարզի Արշալույս համայնքում տեւական ժամանակ ցույցեր էին տեղի ունենում համայնքապետ, Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանի դեմ:

Դալարիկ համայնքում էլ բնակիչները փակել էին ճանապարհը եւ պահանջում էին գյուղապետի հրաժարականը՝ պնդելով, որ վերջինս չարաշահումներ է կատարել համայնքի հաշվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ