News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է Եվրամիությունից դուրս գալու ծրագրի վերջնական տարբերակը։ Այսպես կոչված «սպիտակ գրքում» պարզաբանվում է, որ կառավարությունը մի կողմից ցանկանում է ԵՄ երկրների հետ սերտ առեւտրային հարաբերություններ պահպանել, իսկ մյուս կողմից՝ այլ երկրների հետ նոր առեւտրային համաձայնագրեր կնքելու հնարավորություն ունենալ, փոխանցում է BBC-ն։

Brexit-ի հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ այս ծրագրերը համապատասխանում են 2016 թվականի հանրաքվեի արդյունքներին, երբ 51,9 տոկոսը կողմ էր արտահայտվել ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալուն։

Brexit-ի հարցերով գլխավոր բանակցող Միշել Բարնյեն նշել է, որ Լոնդոնի պլանները պետք է իրատեսական լինեն։

Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կազմից պետք է դուրս գա 2019 թվականի մարտի 29-ին, որից հետո կարող է սկսվել, այսպես կոչված, անցումային փուլը, որը, ըստ հավանականության, կձգվի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ինչպես Լոնդոնը, այնպես էլ Բրյուսելը հույս ունեն ապագա հարաբերությունների շուրջ բանակցություններն ավարտել հոկտեմբերին, քանի որ ցանկացած համաձայնագիր պետք է ստանա Մեծ Բրիտանիայի, ԵՄ անդամ 27 երկրների, ինչպես նաեւ Վալոնիայի ու Ֆլանդրիայի խորհրդարանների հավանությունը։

Բրիտանական առաջարկների հիմնական կետերն են՝

  1. Մեծ Բրիտանիան հանձնառու կմնա ապրանքների ու գյուղատնտեսական արտադրանքին վերաբերող ԵՄ կանոններին։
  2. ԵՄ-ն ու Բրիտանիան կստորագրեն Բրիտանիայի եւ ԵՄ-ի կանոնների ու պահանջների «ընդհանուր ներդաշնակեցման» մասին պայմանագիր, որը թույլ կտա Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի Հանրապետության սահմանը բաց պահել։
  3. Մեծ Բրիտանիայի առեւտրի քաղաքականությունը կվարի խորհրդարանը, որը իրավունք կունենա ԵՄ կանոներից շեղումները հավանության արժանացնել։
  4. Բրիտանական տնտեսության ծառայությունների ոլորտը չի հետեւելու ԵՄ բոլոր կանոններին։
  5. Կստեղծվի «ինստիտուցիոնալ կառույց» Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ կնքված պայմանագրերի մեկնաբանման համար։
  6. Եվրոպական դատարանը Մեծ Բրիտանիայում այլեւս իրավազորություն չի ունենա, սակայն բրիտանական դատարանները պարտավոր կլինեն «պատշաճ ուշադրություն» դարձնել ԵՄ իրավակիրառ պրակտիկային:
  7. ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի սահմանները կհամարվեն«միասնական մաքսային տարածք»:
  8. ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ազատ միգրացիան կդադարեցվի։
  9. Կստեղծվեն «շարժման ազատության ընդհանուր պայմաններ», որպեսզի Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները առանց խոչընդոտների կարողանան այցելել միմյանց։

Եվրամիության իշխանությունները ողջունել են բրիտանական առաջարկների հրապարակումը եւ նշել, որ կպատասխանեն դրանց մանրամասն ուսումնասիրությունից հետո:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ