News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 13
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի հասցեին Հյուսիսային Կորեայի քննադատությունը ապամիջուկայնացման վերջին բանակցություններից հետո դարձել է նրա ռազմավարության մի մասը, եւ նրանց միջեւ բանակցությունները «ճիշտ ուղու» վրա են։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը, փոխանցում է Reuters-ը։

Նշենք, որ Փհենյանը Վաշինգթոնին մեղադրել է «գանգսթերի պահանջների» մեջ, որոնք առաջ է քաշվել Հյուսիսային Կորեայում պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ բանակցությունների ժամանակ։

Մուն Ջեինի խոսքով, Հյուսիսային Կորեայի եւ Միացյալ Նահանգների միջեւ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ բանակցությունները կարող են խոչընդոտների բախվել եւ ժամանակ պահանջել։ «Ոչ ոք չի կարող լավատես լինել արդյունքների հարցում, բայց իմ զգուշավոր մոտեցումն այն է, որ բանակցությունները հաջող կլինեն, եթե Հյուսիսը լիակատար ապամիջուկայնացում իրականացնի, իսկ միջազգային հանրությունը ջանքեր կգործադրի Հյուսիսում անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ»,-ասել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news