News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն Լեռնային Ղարաբաղում լրացուցիչ դիտորդների հարցի շուրջ: Այդ մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա հիշեցրել է, որ դեռ 2016 թվականին երկու երկրների նախագահները համաձայնել էին, մասնավորապես, ավելացնել միջազգային դիտորդների թիվը հակամարտության գոտում: «Այս թեման քննարկվել էր կողմերի հետագա շփումների ընթացքում... Սկզբունքային պատկերացում էր ձեռք բերվել լրացուցիչ դիտորդների թվի եւ նրանց տեղակայման վայրերի շուրջ: Սակայն վերջնական որոշում այս հարցով կողմերը դեռ չեն ընդունել: Մոտ ապագայում կանցկացվեն առաջին նախարարական խորհրդակցությունները, ինչից հետո, մենք հույս ունենք, այլ հանդիպումներ կլինեն, որոնց ժամանակ կողմերը հնարավորություն կունենան քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ դիտորդների թեման»,- հայտարարել է Զախարովան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ