News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոնվերս Բանկը հայտարարում է ֆիզիկական անձ հաճախորդների ժամկետանց վարկերի դիմաց կուտակված տույժերի և տուգանքների համաներման ծրագրի մեկնարկի մասին

Արձագանքելով  Հարկային օրենսգրքի վերջին փոփոխություններին, Կոնվերս Բանկը որոշում  է կայացրել  զիջելու  ֆիզիկական անձ հաճախորդների՝ 2018թ. մայիսի 31-ի դրությամբ 271 և ավել օր ժամկետանց  անհուսալի դասակարգված  վարկերի գծով հաշվարկված տույժերը՝  վարկառուի հետ համաձայնեցված ժամանակացույցով վարկի մայր գումարը և հաշվարկված տոկոսները վճարելու պայմանով:

Բանկը պատրաստակամություն է հայտնում նշված վարկերը վերավարկավորել՝ մինչեւ 7 տարի մարման ժամկետով, հաշվի առնելով պարտավորության մեծությունը, դրամական հոսքերը, դրանց սեզոնայնությունը և առաջարկվող ապահովվածությունը: Ակնկալում ենք, որ նոր, համաձայնեցված ժամանակացույցով վարկային պարտավորությունները պատշաճ կատարող հաճախորդները կվերականգնեն իրենց վարկային պատմությունը և կընդլայնեն Բանկի հետ համագործակցելու և նոր պրոդուկտներից օգտվելու հնարավորությունները:

Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է մինչեւ 2018թ. տարեվերջ դիմել Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ մայր գումարի ու հաշվեգրված տոկոսների մարման ժամանակացույցը  քննարկելու համար։ 

Բանկից տեղեկացրեցին նաև, չնայած Հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները վերաբերվում են ֆիզիկական անձանց վարկերին, մշակում է վարկային պարտավորությունների վերակառուցման  ծրագիր, որը կտարածվի նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի՝ մինչև 20 մլն դրամ պայմանագրային գումարով անհուսալի դասակարգված  վարկերի վրա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ