News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում դատախազը 18 տարվա ազատազրկում է պահանջել պիցցայի առաքիչի համար, որովհետեւ նա թքել էր հաճախորդի պատվիրած պիցցայի մեջ։

Hurriet-ի փոխանցմամբ՝ Բուրակ Ս․-ին շենքում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են այն պահին, երբ նա բացել է պիցցայով տուփը ու թքել դրա մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել թուրքական Էսկիշեհիր նահանգում դեռ 2017-ի դեկտեմբերին։ Երբ գործը դատարան է հասել, Բուրակին աշխատանքից հեռացրել են։ Նա ինքը հերքում է այդ մեղադրանքը, պնդելով, որ ընդամենը փչել է պիցցայի վրա «որպեսզի փոշին հանի»։

Նրա գործը լսվում է երկու դատարաններում՝ քաղաքացիական ու քրեական։ Դատախազը պահանջում է 18 տարվա ազատազրկում այն բանի համար, որ Բուրակը «վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը՝ փչացնելով նրանց սննդամթերքը» ու «ունեցվածքին վնաս հասցնելու համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ