News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում հրապարակել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի նամակը։ «Հրաշալի նամակ նախագահ Կիմ Չեն Ընից։ Մեծ առաջընթաց է ձեռք բերվել»,- գրել է Թրամփը։

Նամակում Կիմը նշում է, որ Սինգապուրում կայացած հանդիպումը ու երկու երկրների առաջնորդների հետագա հայտարարությունները դարձել են «բովանդակալից ճամփորդության» մեկնարկը։ Նա նշում է, որ բարձր է գնահատել Թրամփի «եռանդուն ու արտառոց» ջանքերը՝ երկու երկրների փոխհարաբերությունները կատարելագործելու նպատակով։ «Ես հավատում եմ, որ ուժեղ կամքը, անկեղծ ջանքերն ու միասնական մոտեցումը, որոնք ուղղված են ԿԺԴՀ-ի ու ԱՄՆ-ի նոր ապագային, իրականություն կդառնան"։ Կիմը նաև հույս է հայտնել, որ երկու երկրների փոխհարաբերություններում «դարակազմիկ առաջընթացը» հնարավոր է դարձնելու երկու առաջնորդների հետագա հանդիպումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ