News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հավաստմամբ՝ առաջիկայում  Հայաստանում ներդրումային ծրագրեր են իրականացնելու թե՛ Սփյուռքի մեր հայրենակիցները, թե՛ օտարերկրյա գործարարները: Թե ինչ չափի ներդրումների մասին է խոսքը, փոխվարչապետն առայժմ փակագծերը չի բացում։ NEWS.am-ի հետ զրույցում Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ այդ ծրագրերն առայժմ քննարկման փուլում են։

Պարոն  Միրզոյան, Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը  խոստումնալից էր համարվում  նաեւ ներդրումների առումով:  Սփյուռքը ոգեւորված էր, խոսվում էր սպասվող ներդրումների մասին։ Իրականում այդ ոլորտում հետաքրքրություն կա՞,  եւ ե՞րբ է հանրությունը տեսնելու դրա պտուղները։

Իսկապես կա հետաքրքրություն, եւ ոչ միայն Սփյուռքի մեր հայրենակիցների, այլ նաեւ օտարերկրյա քաղաքացիների կողմից: Առաջիկայում կտեսնեք փոքր ու միջին  ներդրումների ծրագրեր։

Կարո՞ղ եք նշել՝ ինչ ծրագրերի մասին է խոսքը, որովհետեւ քննադատություններ կան, որ հետհեղափոխական կառավարությունն ավելի շատ նախընտրական պոպուլիզմով է զբաղված, եւ ԱԱԾ-ի, ոստիկանության գործողություններից բացի՝ մարդիկ ավելի շատ ուզում են տեսնել կոնկրետ ծրագրեր, կոնկրետ գործընթացներ տնտեսական ոլորտում։

Վստահեցնում եմ, որ կոնկրետ ծրագրեր քննարկվում են, եւ առաջիկայում կտեսնեք դրանք։

Իսկ արտահերթ ընտրությունների ժամկետների մասին ի՞նչ կասեք։ Շարունակում է ինտրիգային մնալ ընտրության ժամկետը։ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովում քննարկվող տեխնիկական նորամուծությունների պարագայում ե՞րբ է հնարավոր արտահերթ ընտրություններ անցկացնել։     

Ոչ մի բան չի փոխվել այն պահից սկսած, որ կառավարության ծրագրում գրել ենք՝  ընտրությունները պատրաստվում ենք անցկացնել մեկ տարվա ընթացքում։

Հավանակա՞ն եք  համարում, որ լինի այս տարվա նոյեմբերին:

Հավանական եմ համարում։

Ավելի հավանական, քան  գարնա՞նը։

Հավանական եմ համարում բոլոր ամիսներին։

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժը  Նիկոլ Փաշինյանի գլխավորած թիմի  համար վտանգավո՞ր մրցակից է մեծամասնություն ձեւավորելու առումով։

Դուք գիտեք, որ մենք խոսում են մի ուժի մասին, որի ներկայացուցիչների հետ կառավարություն ենք կազմում, եւ ընտրություններին ովքեր չեն լինի մեր ցուցակում, մեզ համար կլինեն մրցակիցներ: Անկեղծ ասեմ, շատ մեծ վտանգավոր մրցակցություն մեզ համար այս պահին որեւէ ուժի կողմից չեմ տեսնում։

Վստահ եք, որ մեծամասնությունը դո՞ւք եք լինելու:

Քաղաքացիներն են որոշելու իրենց քվեով, բայց ես զգացողություն ունեմ, եւ ոչ միայն ես ունեմ, այո՛, մենք մեծամասնություն ենք կազմելու։

Ունե՞ք որոշում՝ ընտրություններին դաշինքով եք մասնակցելու, թե՞  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։

Այդ հարցը դեռ քննարկվում է, երբ լինի որոշում, հանրությունը կտեղեկացվի։ Մենք թափանցիկ աշխատաոճով ենք շարունակելու գործել:

Ինչո՞ւ «Ելք» դաշինքով մասնակցության ձեւաչափը  միանշանակ չէ Ձեզ համար։

Եթե քննարկում ենք, ուրեմն ինչ-որ իմաստ կա։ Միգուցե՝ Ձեզ համար միանշանակ է, մյուսների համար՝ ոչ։

«Լուսավոր Հայաստան»-ի հետ դաշինքով մասնակցելը նպատակահարմա՞ր եք համարում՝ հաշվի առնելով, որ ՔՊ-ն էր ժողովրդին առաջնորդում դեպի  հեղափոխություն։

Նախ՝ հեղափոխությունը ժողովուրդն արեց, եւ քանի դեռ որեւէ մեկի հետ համագործակցելու որոշում չկա, ուրեմն հարցը քննարկման ենթակա է։

Տպել
Ամենաշատ