News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կործանիչ երկրաշարժից հետո մեքսիկական բուրգին հասցված վնասն ուսումնասիրող հնագետները հնագույն տաճարի հետքեր են հայտնաբերել, հաղորդում է BBC-ն:

Տաճարը գտնվում է Մորելոս նահանգի Teopanzolco բուրգի մեջ: Այն թվագրվում է 1150 թվականով եւ պատկանում է Թլախուիկիի մշակույթին՝ ացտեկների ժողովուրներից մեկին, որոնք ապրել են կենտրոնական Մեքսիկայում: Տաճարի ավերակների մեջ խնկաման եւ կերամիկական բեկորներ են հայտնաբերել:

Գտածոնները հայտնաբերվել են, երբ Մեքսիկայի մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտի գիտնականները ռադարներ էին օգտագործում Կուեռնավակաում Teopanzolco բուրգի կառուցվածքային վնասվածքների ստուգման ժամանակ: Հնագետ Բարբարա Կոնիեցան ասել է, որ անցյալ տարվա սեպտեմբերին 7.1 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգալի վնաս է հասցրել Teopanzolco-ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ