News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Միացյալ Թագավորությունը եւ Միացյալ Նահանգները ոչ միայն մոտ դաշնակիցներ են, այլեւ՝ թանկագին ընկերներ: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ Լոնդոնում ողջունելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Թրամփը եւ նրա կինը՝ Մելանիան, ժամանել են Բլեյհեմ պալատում կազմակերպված գալա ընթրիքին: Ինչպես հաղորդում է AP-ն, Թրամփ զույգին դիմավորում են բողոքի ցույցերին զուգահեռ: Դեպի պալատը տանող ճանապարհին մի քանի հազար ցուցարար էր կանգնել, որոնք սուլում էին՝ որպես բողոքի նշան ԱՄՆ նախագահի այցի դեմ:

Ողջունելով Թրամփին՝ Թերեզա Մեյը Լոնդոնն ու Վաշինգտոն ոչ միայն մոտ դաշնակիցներ է անվանել, այլ նաեւ՝ թանկագին ընկերներ: «Սեր Ուինսթոն Չերչիլը մի անգամ ասել է, որ «ունենալ ԱՄՆ-ին իմ կողմում մեծ ուրախություն է»: Մեր երկրների, մեր առաջնորդների եւ մեր ժողովուրդների միջեւ բարեկամության եւ համագործակցության ոգին, որոնց հատուկ հարաբերություններ են կապում, երկար պատմություն ունի: Եկեք միասին աշխատենք՝ բարգավաճ ապագա կառուցելու համար, հանուն մեր ժողովուրդների բարօրության»,- ասել է նա:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ