News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ես իմ բոլոր հանդիպումներում ընդգծում եմ, որ ժողովրդավարությունը մեզ համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեքային համակարգ: Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում, որը հեռարձակվել է «Ազատության» ուղիղ եթերում, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես բազմաթիվ շնորհավորանքներ եմ ստացել: Բայց ուզում եմ ընդգծել հետեւյալը. ես իմ բոլոր հանդիպումներում ընդգծում եմ, որ ժողովրդավարությունը մեզ համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեքային համակարգ: Եվ հույս ունեմ, որ Եվրամիությունում էլ, մասնավորապես, հենց այդպես են ընկալում իրավիճակը: Ես ասում եմ, որ քանի որ ժողովրդավարությունը մեզ համար համոզմունք է եւ արժեքային համակարգ է, ես որեւէ կասկած չունեմ, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները մինչեւ վերջ կտանենք, եւ հաջողություն կարձանագրվի: Վերադարձ նախկին ռեժիմին չի լինի, ես դա բացառում եմ միանշանակ: Ես նաեւ ընդգծում եմ, որ մենք, իհարկե, մեր միջազգային գործընկերների աջակցությամբ շատ ավելի արագ կարող ենք իրականացնել այդ բարեփոխումները, բայց մենք հայցորդի կամ խնդրարկուի կարգավիճակում չենք: Ըստ էության՝ մենք մեր անելիքները գիտենք, մեր գործընկերները պետք է ճշտեն իրենց անելիքները»,- նշել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ժողովրդական հեղափոխությունից հետո մենք Եվրամիությունից լսել ենք բազմաթիվ հայտարարություններ, ողջունող հայտարարություններ, բայց, ըստ էության, քաղաքականության մեջ առայժմ որեւէ շոշափելի փոփոխություն չկա:

«Այսինքն՝ Եվրամիության քաղաքականությունը նույնն է, ինչ 4 ամիս առաջ, 3 ամիս առաջ: Եվ ես ուղղակի հարցն այսպես եմ ձեւակերպում, որ սա մենք արձանագրում ենք եւ կարծում ենք, որ կա՛մ պետք է այդ հայտարարությունների ոգեւորված տոնայնությունն իջեցնել, կա՛մ քաղաքականությունն էականորեն փոխել»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին, որի գագաթնաժողովի շրջանակում էլ վարչապետը Բրյուսելում էր. Փաշինյանի խոսքով՝ պատրաստակամություն ենք հայտնել շարունակել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը, իսկ կոնկրետ ի՞նչ նախագծերի շրջանակում՝ պարզ կլինի հետագա հարաբերությունների ընթացքում:

«Այս պահին մենք ՆԱՏՕ-ի հետ միասին երկու առաքելություն ենք իրականացնում՝ Կոսովոյում եւ Աֆղանստանում, մենք մեր մասնակցությունը շարունակելու ենք այդ ծրագրերին: Հետագա ծրագրեր եթե լինեն, դրանք առանձին կքննարկվեն: Ինչու եմ ասում՝ եթե լինեն, որովհետեւ փաստ չէ, որ ՆԱՏՕ-ն հետաքրքրված է այդ համագործակցության ընդլայնմամբ: Մենք չունենք որեւէ կաշկանդվածություն որեւէ նախագիծ, համագործակցություն քննարկելու, եւ բոլոր հարցերը քննարկելու ենք բացառապես Հայաստանի ազգային շահերի համատեքստում»,- հավելել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ