News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեկնարկել են 2018 թվականի միջազգային օլիմպիադաները. հուլիսի 7-13-ը տեղի ունեցած «Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադան հայ դպրոցականների հաղթարշավի սկիզբն է դրել:

Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականների թիմի բոլոր վեց մասնակիցներն արժանացել են մեդալների՝ երկու արծաթե և չորս բրոնզե:

Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արծաթե մեդալի են արժանացել Վահան Մարտիրոսյանն ու Ալեքսանդր Կարալյանը, իսկ բրոնզե մեդալակիր են դարձել Լյովա Փանոսյանը, Գագիկ Մաղաքյանը, Նատալի Մուրադյանն ու Տիգրան Չթչյանը:

Նշենք, որ օլիմպիադան անցկացվել է Ռումինիայի Քլուջ-Նաբոկա քաղաքում հուլիսի 7-13-ը: Օլիմպիադային մասնակցել է 108 երկրի թիմ՝ 594 մասնակիցներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ