News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2018 թվականի առաջին կիսամակում ՊԵԿ կողմից հավաքագրվել է 649,7 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից 496,8 մլրդ դրամ հարկային մարմինների կողմից, իսկ 152,9 մլրդ դրամ՝ մաքսային մարմինների կողմից: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ զրուցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետբյուջե եկամուտների աճը կազմել է 15,6 տոկոս, այդ թվում հարկային մաոով՝ 16,1 տոկոս, իսկ մաքսային մասով՝ 14,4 տոկոս: Ընդ որում, ավել հավաքված 88,2 մլրդ դրամից 32,3 մլրդ դրամը բաժին է ընկնում մայիս-հունիս ամիսներին:

Դավիթ Անանյանը տեղեկացրեց, որ ամենաբարձր ցուցանիշ արձանագրած ամիսը հունիսն է, երբ ավելի շատ հարկ է հավաքագրվել, քան մնացած ամիսներին:

Նա ընդգծեց, որ ՊԵԿ-ը պետական բյուջեի կատարողականը դիտարկում է ՙմաքուր՚ հավաքագրված ընդհանուր գումարից հանելով հարկ վճարողներին վերադարձված գումարները: Այս պարագաոում 2018-ի հունվար-հունիս ամիսներին ՙմաքուր՚ հավաքագրված գումարը կազմել է 599 մլրդ դրամ, որը 9,1 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ