News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաեւ կարկուտ:

Մյուս շրջաններում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արեւմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am–ին հայտնում են, որ Երեւանի տարածքում հուլիսի 13-ի ցերեկը, 14-ին՝ երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +24+26, ցերեկը՝ +36+38 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +26+30,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +26+30,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +20+22, ցերեկը` +34+36,

Գեղարքունիքում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +26+30,

Լոռիում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +24+28,

Տավուշում՝ գիշերը` +17+22, ցերեկը` +26+31,   

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +26+30, 

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +22+24, ցերեկը` +36+38,

Արարատում՝ գիշերը`+23+26, ցերեկը` +36+38,  

Արմավիրում՝ գիշերը`+23+26, ցերեկը` +36+38,  

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +26+30,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը`+23+26, ցերեկը` +36+38,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +20+25, ցերեկը` +35+38,   

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +26+30,

Արցախում՝ գիշերը` +18+23, ցերեկը՝ +30+35։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ