News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Նորֆոլկ» ընկերությունը լուծարման գործընթացում է. մինչեւ այս ամսվա վերջ այն ամբողջությամբ լուծարված կլինի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով, «Նորֆոլկ»-ն այս պահին իր գործունեությունը շարունակում է որոշակի ճշգրտումով՝ ՊԵԿ-ի հսկողության տակ. «Նորֆոլկ»-ին փոխարինելու է պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն, բայց այն ոչ թե ամբողջությամբ կրկնելու է այն գործունեությունը, ինչը «Նորֆոլկն» է իրականացրել, այլ պետք է հանդիսանա ուղղակի մաքսային միջնորդային ծառայություններ իրականացնող։

Այսօր մանր և միջին ձեռներեցությամբ զբաղվողները, որոնք գործունեություն են իրականացնում շրջանառության հարկի դաշտում, պատրաստ չեն ամբողջությամբ պատասխանատվություն կրել, այսինքն՝ գան և մաքսային ձևակերպումներն իրականացնեն ամբողջ ծավալով։ Հետևաբար, մենք պետք է տխրահռչակ գործունեությունը շարունակենք, բայց պետությունը այստեղ կամք է դրսևորում, պետական մասնակցությամբ ստեղծում է բաժնետիրական ընկերություն»,- ընդգծեց Դավիթ Անանյանը:

Հիշեցնենք, որ «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերության գործով ձերբակալվել է 3 անձ՝ գլխավոր տնօրենը, գլխավոր հաշվապահը եւ հաշվապահական ծառայության գծով տնօրենը: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործունեության շրջանակներում հանցավոր սխեմա է հայտնաբերել: Հարկային փաստաթղթերում գումարների անհասկանալի արտացոլման արդյունքում ընկերությունը պետական բյուջե չի վճարել շուրջ 7 մլն դոլար: Ընկերության ղեկավարի կողմից հասցված վնասի մեծ մասը պետությանը փոխհատուցելուց հետո ձերբակալվածները երկիրը չլքելու վերաբերյալ ստորագրությամբ ազատ են արձակվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ