News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Նորֆոլկ» ընկերության հետ կապված քրեական գործ կա հարուցված, սակայն այն, ամենայն հավանականությամբ, կկարճվի, եթե պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնվի մինչեւ հուլիսի 20-ը: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով, ամբողջ վնասը կազմում է 7 մլն դոլար, որի մի մասը վերականգնվել է, մնացել է 5 մլն դոլարի կարգի գումար, որը կվերականգնվի մինչեւ հուլիսի 20-ը:

Հիշեցնենք, որ «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերության գործով ձերբակալվել է 3 անձ՝ գլխավոր տնօրենը, գլխավոր հաշվապահը եւ հաշվապահական ծառայության գծով տնօրենը: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործունեության շրջանակներում հանցավոր սխեմա է հայտնաբերել: Հարկային փաստաթղթերում գումարների անհասկանալի արտացոլման արդյունքում ընկերությունը պետական բյուջե չի վճարել շուրջ 7 մլն դոլար: Ընկերության ղեկավարի կողմից հասցված վնասի մեծ մասը պետությանը փոխհատուցելուց հետո ձերբակալվածները երկիրը չլքելու վերաբերյալ ստորագրությամբ ազատ են արձակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ