News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արտաշատում հուլիսի 12-ին տեղի ունեցած բնակարանային գողության փորձը ձախողվել է:

Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, հուլիսի 12-ին՝ ժամը 02.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ հարևանի տնից փորձել են գողություն կատարել, ինքը փախուստի պահին բռնել է գողերին, սակայն նրանք իրեն հարվածել են և փախել «Մերսեդես» մակնիշի մեքենայով:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 2-ի սահմաններում, 26-ամյա Վանիկ Պ.-ն փորձել է պատշգամբից մուտք գործել Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի 11 շենքի բնակարաններից մեկը և կատարել գողություն, ինչպես նաև քարով հարվածել և կոտրել է պատշգամբի պատուհանի ապակին:

Ժամը 2.40-ին Վանիկ Պ.-ն և վերջինիս հորեղբոր որդի Հակոբ Պ.-ն Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցից կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ