News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Հայ դատի հանձնաժումբը, Քրիստոնյաների պաշտպանության կազմակերպությունը (IDC ) եւ Ամերիկայի հունական առաջնորդության խորհուրդը (HALC) խորը հիասթափություն են արտահայտել այսօր Թրամփի վարչակազմի նոր հակադրմանն ընդդեմ Թուրքիային F-35 առաջադեմ օդանավերի վաճառքի նկատմամբ Կոնգրեսի սահմանափակումների: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի պաշտոնական կայքում:

Թրամփի վարչակազմն իր դիրքորոշումն արտահայտել է Կառավարման եւ բյուջեի գրասենյակի տնօրեն Միք Մալվանեյից կողմից Հատկացումների կոմիտեի նախագահ, սենատոր Ռիչարդ Շելբիին ուղղված նամակում, որտեղ մասնավորապես ասվում է. «Վարչակազմը դեմ է Պետական, արտաքին գործերի եւ ծրագրերի հատկացումների բաժնի  7046(դ)(3) օրինագծին, որով սահմանափակվում է Թուրքիային F-35 օդանավերի մատակարարման ֆինանսավորումը: Թուրքիան ՆԱՏՕ-ի կարեւոր դաշնակից է եւ F-35 միջազգային ծրագրի մասնակիցն է եղել 2002-ից ի վեր:

Վարչակազմը կիսում է Թուրքիայի վերջին քայլերի հետ կապված Կոնգրեսի մտահոգությունները, սակայն դեմ է այնպիսի գործողություններին, որոնք նախապատվություններով սահմանափակում են Թուրքիայի հետ այդ մտահոգությունների շուրջ բանակցելու հնարավորությունները»:

ANCA-ն, IDC եւ HALC-ը կտրականապես մերժում են վարչակազմի այս դիրքորոշումը.

«Նախագահ Թրամփի հակադրվելը Թուրքիային F-35 օդանավերի մատակարարման անշրջահայաց քայլի նկատմամբ խելամիտ սահմանափակումների շուրջ երկկողմանի համաձայնությանը կտրուկ ձեւով նվազեցնում է ամերիկյան լծակների դիքերը թե՛ քահանա Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու, թե՛ ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության հրթիռների գնման հարցում: Ցավոք, այս անհեռատես դիրքորոշմամբ նախագահ Թրամփը ցուցաբերում է թուլություն եւ լրջորեն զիջում է Ամերիկայի բանակցային դիրքերը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:

Մենք կոչ ենք անում Կոնգրեսի առաջնորդներին անհապաղ օրենքով սահմանված կարգով սահմանափակումներ կիրառել F -35-ի եւ այլ առաջադեմ զինամթերքի մատակարարումը կամ վաճառքը Թուրքիային եւ, առհասարակ, վերանայել Թուրքիայի շարունակաբար աճող բռնակալ ռեժիմի հետ Միացյալ Նահանգների վարած երկարատեւ քաղաքականությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ