News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս ամեն ինչը անում ենք, ոչ թե նրա համար, որ «Քաղաքացիական պայմանագիրը»  կամ «Ելքը» հավերժ մնան իշխանություն, նպատակը դա չէ, նպատակը ժողովրդավարացնելն է։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 13–ին, ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը  ԱԺ խմբակցությունների Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքային խմբի  նիստին, որտեղ քննարկվում է կոալիցիա ձեւավորելու արգելափակումը հանելու հարցը։

Սիմոնյանը նշեց, որ պետք է հասկանալ՝ ինչ են ցանկանում անել, վերջնական նպատակը ո՞րն է. ֆիքսել որեւէ կուսակցության համար իշխանությունը եւ հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի որեւէ այլ կուսակցություն չկարողանա մոտենալ այդ բուրգին։

«Մեծամասնություն ես, գնա ժողովրդի մոտ այդ մեծամանսնությունդ այնպես մեծամասնություն հավաքի, որ չկարողանան  մի քանի կուսակցություն միանան եւ քեզ իշխանությանը չթողնեն, այդ հեշտացնո՞ւմ ենք ամենամեծ ուժ ունեղողի ճանապարը... Այդ տրամաբանությունից պետք է դուրս գանք։ Այս ամեն ինչը անում ենք, ոչ թե նրա համար, որ «Քաղաքացիական պայմանագիրը»  կամ «Ելքը» հավերժ մնան իշխանություն, նպատակը դա չէ, նպատակը ժողովրդավարացնելն է, ու, այո, եթե 13 փոքր քաղաքական ուժ կկարողանան միավորվել եւ 45 տոկոս հավաքած կուսակցությանը գցել եւ դառնալ իշխանություն, ապա, այո, թող անեն։ Եթե պետք է նոր ընտրություն լինի մեկ տարի անց, թող լինի»,– ասաց Սիմոնյանը։   

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը նշեց, որ դեմ է ցանկացած սահմանափակման, եթե այդ սահմանափակումն արհեստական է. «Ինձ մի բան է մտահոգում. քաղաքական ուժը ընտրությունների է մասնակցում որպես ընդդիմություն, հռչակում է իրեն ընդդիմություն, եւ իրեն ընդդիմություն հռչակելով հանրությունից ստանում է քվե, գնում է, մեծամասնություն ձեւավորելու համար մտնում է կոալիցիա, քանի որ որեւէ արգելք չունենք։ Բարոյական տեսանկյունից ինքը խաբում է իր ընտրողին։ Այսինքն, ինքը հանդես է գալիս որպես գործող իշխանությանը ընդդիմություն, այլընտրանք, հետո գնում է իշխող կուսակցության հետ ձեւավորում կոալիցիա եւ խաբում է իր ընտրողին։ Ինձ այս հանգամանքն ավելի է մտահոգում, քան թե՝ քանի ուժ կձեւավորի կոալիցիա։ Այ, եթե սահմանափակում անեիք, ես մեծ հաճույքով կողմ կլինեի սահմանափակմանը, որը որ կասեր, եթե քաղաքական ուժը հայտարարում է իրեն ընդդիմություն եւ դրանից հետո իրավունք չունի ձեւավորել կոալիցիա իշխանության հետ, որպեսզի չխաբի իր ընտրողին»։

Տպել
Ամենաշատ