News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Կարող են լինել մարդիկ, որոնք աշխատում են մեր դեմ, մենք դա սվիններով չենք ընդունում, որովհետեւ հանրությունը կարող է ունենալ իր կարծիքը: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց ՊԵԿ-ում բարձր պաշտոններում «խայտառակ» նշանակումները շարունակվում են:

Նրա խոսքով, համաժողովրդական զարթոնքից հետո, երբ հանրությունը նոր դեմքեր չի տեսնում, կարող է ունենալ դժգոհություններ. «Այո, մենք ներքեւից ՊԵԿ-ը համալրում ենք երիտասարդ կադրերով, բայց վերեւում որոշում կայացնողների մասով իմ քաղաքականությունն այն է, որ ես վստահում եմ  փորձառություն ունեցող նախկին կադրերին: Ես այստեղ խնդիր չեմ տեսնում», - ասաց Դավիթ Անանյանը:

Նա հիշեցրեց վարչապետ Նիկոլ փաշինյանի հայտարարությունը, ըստ որի, մինչ այսօր տարիներ շարունակ պետական ծառայության մեջ գտնվող բազմաթիվ մարդիկ կան, որոնք իրենց գործունեությունն իրականցնում են պատշաճ ձեւով:

«Հիմա արդյոք համաժողովրդական զարթոնքի շահառուները բոլորս չենք: Այսինքն նախկինում 20 տարի աշխատած պաշտոնյան ունի՞ իրավունք լինել շահառու, իհարկե ունի: Եթե ՊԵԿ-ն իր առջեւ դրված խնդիրներն իրականանացնում է , ուրեմն կադրային նշանակումները ճիշտ են: Եթե չի իրականանացնում, ուրեմն այդ նշանակումները սխալ են: Կտեսնենք, թե իմ նշանակած կադրերով ինչպես ենք իրականացնում մեր առջեւ դրած խնդիրը: Եթե կադրային նշանակումները չարդարացնեն իրենց, ուրեմն ես ՊԵԿ-ում անելիք չունեմ»,-ասաց Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ եթե պարզվի, որ սխալ կադրային նշանակումներ են եղել եւ գործը տուժել է, ինքը հրաժարական կտա:

Դիտարկմանը, որ ժողովրդական խոսքն ասում է՝ «կարմիր կովը կաշին չի փոխում», ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Կաշին կարող է չփոխվել, եթե կովի մասին ենք խոսում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ