News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը գտնում է, որ խորհրդարանական  ըտրությունների անցողիկ շեմը պետք է իջնի: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ իրենք առաջարկում են Նիկոլ Փաշինյանին միասնական ցուցակով գնալ ընտրությունների:

«Ողջունում ենք նոր կառավարության գործունեությունը, զորակցում ենք, հայկական ոգու թռիչք ենք ապրել միասին: Մենք Փաշինյանին միասնական ցուցակով ընտրություններին գնալու առաջարկություն ենք  արել, քանի հաղթանակը նաև մերն է, քանի որ ընդհանուր պայքարի մեջ եղել ենք երկար տարիներ, նաեւ բոլորինը:  Մենք կողմ ենք կուսակցական դրոշները վայր դնելուն, եթե դա ընդունվի կողջունենք, եթե այդ առաջարկը չընդունվի, ամեն դեպքում մենք ակտիվ մասնակցություն կունենանք ընտրություններին, կորոշենք մասնակցության ձեւը»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե վերջին տարիներին կուսակցության կողմից պասիվություն  է դրսեւորել, իսկ այժմ վստահություն ունե՞ն, որ հաջողության կհասնեն ընտրությունների, Հովհաննիսյանը չհամաձայնեց, ասաց, որ իրենք միշտ էլ կուսակցական գործունեություն ծավալել են եւ կարծում է այս ընտրություններին էլ հաջողության կհասնեն:

Հովհաննիսյանը առաջարկում է նաև Երևանի ավագանու ընտրություններին գնալ միասնական` համապետական ցուցակով:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ