News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Խորհրդարանում չորս տարբեր քաղաքական ուժեր են ներկայացված, եւ դժվար է  պատկերացնել, որ քաղաքական տարբեր հայացքներ ունեցող ուժերը ունենան մի նախագիծ և հնարավոր չլինի այդ նախագծում չարտացոլել նաև կառավարության դիրքորոշումը։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 13–ին, ասաց առաջին փոխվարչապետ, վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ խմբակցությունների Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքային խմբի  նիստին՝ պատասխանելով հարցին՝ ԱԺ աշխատանքային խումբը վարչապետին առնընթեր հանձնաժողովի հետ աշխատելով մեկ ԸՕ նախագիծ է ներկայացնելու՞, թե՞ առանձին նախագիծ է բերելու ԱԺ։

«Ի վերջո, չորս  ուժից  երեքը կառավարության կոալիցիայի անդամ են։ Իդեալական տարբերակում պետք է ունենանք մեկ նախագիծ բոլորիս հետ համաձայնեցված, բոլորիս սրտով, որի առանձին կետերի շուրջ կարող են տարբեր ուժեր որոշակի վերապահումներ ունենալ»,– նշեց Միրզոյանը։

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, որ, եթե սեպտեմբերին ԱԺ է մտնում  արդեն պատրաստի նախագիծ, ինչպիսին է  այն ողջամիտ ժամանակահատվածը, որը միջազգային կառույցները խորհուրդ են տալիս նման դեպքերում, Միրզոյանն ասաց. «Պետք է առաջնորդվենք բոլորիս ընդհանուր և հանրային շահով։ Եթե մենք սեպտեմբերին ունենում ենք նախագիծ, ես հուսով եմ, որ այդպես կլինի, դրան կհաջորդի քննարկումների փուլը, Վենետիկի հանձնաժողովի համաձայնությունն ու խորհուրդները պիտի ստանանք»։

Միրզոյանը նաեւ նշեց, որ պետք է հաշվի առնել, որ աշնանը կայանալու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, նշվելու են տոներ. «Պիտի միասին լավագույն լուծումը գտնենք, այնպես չի որ կառավարությունը դիրքորոշում ունի և փորձում է պարտադրել։ Իհարկե ժամկետը անվերջ չի կարող ձգվել, կառավարության նախագծում նշված է մեկ տարի, իսկ  հիմա  արդեն 10 ամիս»։

Տպել
Ամենաշատ