News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մենք ՊԵԿ-ում բացառում ենք կոռուպցիայի գործելաոճը, սակայն դա չի նշանակում, որ չեն կարող լինել կոռումպացված հարկային տեսուչներ. նման դեպքերում գործերն անմիջապես ուղարկում ենք ՀՔԾ: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը։

Դիտարկմանը, որ եթե ղեկավարությունն արգելում է կոռուպցիան, հարց է առաջանում, թե ինչպես կարող է հարկային տեսուչն, ասենք, 100 հազար դրամով աշխատի եւ հոգա իր կարիքները, ՊԵԿ նախագահն ասաց. «Հարկային եւ մաքսային ծառայողների համար մենք պետք է անձնական մոտիվացիոն համակարգեր ձեւավորենք: Դրա հիմնական մասը, այո, ֆինանսական է: մենք պետք է ադեկվատ եկամուտ ապահովենք, ոչ միայն եկամուտ, այլեւ այլ մոտիվացիոն միջոցառումներ: մարդը պետք է իրեն ապահովված զգա: Ես ասել եմ, որ որքան հարկային տեսուչն է ապահովված զգում իր եկամուտներով, այնքան էլ պետությունն ապահով զգա նրանց անկաշառության մեջ: Հետեւաբար, մենք պետք է իրենց եկամուտները բարձրացնենք: Մենք որոշակի քայլեր արել ենք այդ ուղղությամբ մեր ռեսուրսների հաշվին, հիմա պետք է լավ աշխատենք, լավ եկամուտներ բերենք, ադեկվատ մոտիվացիոն համակարգեր ստեղծենք, որ տեսուչը ունենալով մոտիվացիա, չգնա կաշառքի հետեւից»,-ընդգծեց Դավիթ Անանյանը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ