News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Պետությունը պետք է ապահովի ազատ մրցակցային պայմաններ բոլոր տնտեսվարողների համար, սակայն դա չի նշանակում, որ միանգամից մենաշնորհները կվերանան: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը։

Նա որպես օրինակ բերեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգի» օրինակը:

«Օրինակ «Ալեքս Հոլդինգը» զբաղվել է շաքարավազի ներմուծմամբ եւ ունի գերիշխող կամ մենաշնորհային դիրք շուկայում: Այս պայմաններում շատ դժվար է մեկ այլ տնտեսվարողի մտնել շուկա եւ շատ արագ շուկայի մի մասը իրենը դարձնել: Շուկան այսօր ազատ է բոլորի համար, բայց թե որքանով կդիմանան շուկա մուտք գործողները, այդ հարցում կառավարությունն ու ՊԵԿ-ն անելիք չունեն: Մենք ուղղակի հավասար պայմաններ պետք է ստեղծենք, ՏՄՊՊՀ-ն էլ իր գործառույթները պետք է ապահովի: Արդեն տնտեսվարողները պետք է կարողանան ազատ մրցակցության պայմաններում իրար մեջ կիսեն շուկան»,-ընդգծեց ՊԵԿ նախագահը:

Նա խոստովանեց, որ շաքարավազի շուկայում դժվար է լինելու նոր տնտեսվարողների մուտքը, իսկ այսօր մենաշնորհ ունեցողին իրենք չեն կարող նեղել. «Հիմա պետք է տեսնենք, իրագործվո՞ւմ է ազատ մրցակցությունը, թե ոչ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ