News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 29
USD
508.21
EUR
605.94
RUB
6.7
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հուլիսի 12-ից Սիրիայի Արաբական Հանրապետություն է ուղարկվում 94 տոննա մարդասիրական օգնություն՝ սննդի տեսքով: Այս մասին հայտնում են Արտակարգ  իրավիճակների նախարարությունից:

ՀՀ եւ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության համատեղ ջանքերով, հուլիսի 12-ից Սիրիայի Արաբական Հանրապետություն է ուղարկվում 94 տոննա մարդասիրական օգնություն՝ սննդի տեսքով (ձեթ, բրինձ եւ հնդկաձավար)։ 

Մարդասիրական բեռը Սիրիայի Լաթաքիա է տեղափոխվում Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հայկական կողմի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանի եւ ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ գնդապետ Արտակ Ղազարյանի ուղեկցությամբ:

Սիրիայում բեռը կընդունի եւ երկրում ճգնաժամի հետեւանքով տուժած բնակչությանը կբաշխի Հայկական Կարմիր խաչի ընկերության գործընկեր ազգային ընկերությունը՝ Սիրիայի Կարմիր մահիկը։ Մարդասիրական օգնության 30 տոննան կբաշխվի Հալեպում՝ Հայոց Բերիոյ թեմի առաջնորդության միջոցով։

Բեռի տեղափոխումը Երեւանից Սիրիայի Արաբական Հանրապետություն իրականացվելու է ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով, որը հուլիսի 11-13-ն այդ նպատակով կիրականցնի 3 թռիչք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել