Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 13-ին, ժամը 13:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շամիրամի ջրանցքում մարդ է նկատվում, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից եւ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: