News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բելգիայի Թագավորություն կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշ է ունեցել տեղի հայազգի գործարարների հետ, որոնք գործունեություն են ծավալում ադամանդագործության եւ այլ ոլորտներում: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայ-բելգիական առեւտրային պալատի նախագահը:

Վարչապետը վերջիններիս է ներկայացրել տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարին, եւ ընդհանուր առմամբ, բիզնես միջավայրի բարելավմանը միտված քայլերին, որոնք գործադիրը նախատեսում է կյանքի կոչել առաջիկայում, ինչպես նաեւ ԵՏՄ հնարավորություններին:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է հայ-բելգիական բիզնես կապերի շարունակական զարգացումը եւ ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճով, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմամբ եւ պատրաստ է քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն մեր երկրում բելգիական կապիտալի ներկայացվածության ընդլայնմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ