News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արտաքին ուժերին մեղադրել է Գյանջայում տեղի ունեված իրադարձությունների կազմակերպման համար: Հիշեցնենք, որ հենց Ադրբեջանում այս իրադարձությունները որպես ահաբեկչություն են ընկալվում: Հուլիսի 3-ին մահափորձ էր իրականացվել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիեւը դեմ: Հուլիսի 10-ին, զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանության երկու գնդապետ էր սպանվել:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ նիստի ժամանակ Ալիեւը հայտարարել է, որ, չնայած դեպքերը տեղի են ունեցել կրոնական կարգախոսների ներքո, իսլամի հետ դրանք որեւէ կապ չունեն: «Նրանք, ովքեր փորձում են արյունալի հանցագործությունները կապել կրոնին, մահմեդականներ չեն, եւ նրանք բոլորը կպատժվեն»,- խոստացել է Ալիեւը: «Կան ուժեր ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրանից դուրս, որոնք չեն կարող հանգիսը ընդունել մեր հաջողությունները: Նրանք սադրանքներ են իրականացնում եւ կեղտոտ քարոզարշավներ են տանում մեր դեմ: Մասնավորապես, երկար տարիներ մեր դեմ արեւմտյան ԶԼՄ-ների կողմից սեւացնող քարոզարշավ էր իրականացվում: Սակայն այդ բոլոր փորձերը անհաջող էին: Այնուհետեւ մեր դեմ քարոզարշավ էին տանում ՀԿ-ները եւ իրավապաշտպանները»,- դժգոհել է Ալիեւը:

Նշենք, որ ոստիկանության աշխատակիցների սպանության համար մեղադրյալներից մեկը ձերբակալվել է, երկրորդը՝ սպանվել: Մի քանի տասնյակ մասնակից ձերբակալվել է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ