News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է կենտրոնանա ՏՏ արտադրանքի մշակման ուղղությամբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքով՝ ռազմավարական տեսանկյունից ՏՏ արտադրանքի բիզնեսը մեկ աստիճան ավելի բարձր է, քան բիզնեսին ՏՏ ծառայությունների մատուցումը։

«Մինչդեռ Հայաստանը, լինելով ավելի ուժեղ մաթեմատիկական ալգորիթմներում, բարդ սարքավորումների ու ծրագրային ապահովման (ԾԱ) նախագծման բնագավառներում, ավելի ակտիվ է ՏՏ ծառայությունների մատուցման մասով, որտեղ մեր երկրի առավելությունները մեծ չեն. շատ բարդ է մրցակցել հնդիկների, չինացիների ու ֆիլիպինցիների հետ»,- նշեց փոխնախարարը։

Նա կարծում է, որ պետք է հստակ ուղենիշերի հետեւել՝ արհեստական ինտելեկտ, որի բնագավառում գիտելիքներն աշխարհում բարձր են գնահատվում, 5G ինդուստրիա՝ գլոբալ թրենդային ուղղություն աշխարհում, որը Հայաստանում ունի բարձր ներուժ թե՛ սարքավորումների փորձարկման, թե՛ հաղորդակցության համակարգի դիզայնի առումով, ինչպես նաեւ ինքնավար մեքենաների և բլոկչեյն տեխնոլոգիաների, որոնք նույնպես թանկ են եւ եզակի գիտելիքներ են պահանջում։

«Մենք քիչ ինժեներներ ունենք, բայց բոլորը շատ խելացի են, փորձառու եւ դինամիկ, եւ պետք է դրա վրա շեշտադրում անել։ Մենք ուզում ենք ստեղծել մի միջավայր, որտեղ գիտելիքները կկենտրոնանան հայկական ՏՏ արտադրանքի վրա՝ թե սարքավորումների, թե ԾԱ-ի»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Նա նկատեց, որ Հայաստանում ՏՏ մշակումների գերակա մասը արտասահմանի համար է արվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ