News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը

Արկանզասի ոստիկանությունը ձերբակալել է 15-ից 17 տարեկան երեք ընկերուհիներն՝ մեկ տարեկան երեխային խոշտանգելու համար: Աղջիկներից մեկը երեխայի դայակն էր եւ համացանցում տեղադրում էր փոքրիկին տանջելու տեսագրությունները, հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Էլիսա Ուոթքինսը սարսափի մեջ էր՝ Snapchat-ում իր մեկ տարեկան երեխայի մասնակցությամբ տեսանյութը հայտնաբերելիս, ում նա դրանից քիչ առաջ թողել էր դայակի հետ: Կադրերում երեւում է, թե ինչպես է աղջիկն էլեկտրաշոկերով հարվածում երեխային, իսկ հետո ընկերուհիների հետ միասին ծիծաղում երեխայի լացի վրա:

Հուզված մայրն անմիջապես դիմել է ոստիկանություն եւ սպաներին ցույց տվել տեսանյութը: Կինը բացատրել է, որ առաջին անգամ չէ, որ դստերը թողնում է դայակի հետ եւ անգամ գլի չէր ընկնում, որ դեռահասները տանջում են իր փոքրիկին: Բարեբախտաբար, աղջիկը ֆիզիկապես չի տուժել, եւ այժմ նրա առողջությանը ոչինչ չի սպառնում:

Տեսագրության շնորհիվ ոստիկաններին հաջողվել է բացահայտել եւ ձերբակալել խոշտանգմանը մասնակցած բոլոր դեռահասներին: Այժմ նրանք պահվում են Ֆոլքներ շրջանի՝ Դեռահասների գործերով կենտրոնում եւ սպասում են դատավարությանը: Փոքրիկի մայրը գտնում է, որ ընկերուհիները պետք է հայտնվեն ճաղերի հետեւում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ամուսինը գլխաշորով խեղդել է իրենից փող ուզած կնոջը
Ոստիկանությունում ամուսինը պնդել է, թե սպանությունը...
Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում․ կապիտանը կոտրել է քաղաքացու քիթը
38-ամյա քաղաքացու քիթը կոտրել է Արտաշատ քաղաքի բնակիչ, 28-ամյա Հարություն Եղիազարյանը․․․
Ավստրալիայում թանգարանից հազվագյուտ կենդանիների կմախքներ են գողացել
Կայքի տվյալներով՝ համալսարանը կորցրել է գետաձիու գանգը, ծովային կրիայի կմախքը․․․
Երեւանյան կազմակերպությունը հիպնոսի եւ նեյրոլինգվիստիկ ծրագրավորման եղանակով հաճախորդներից 2000–ական դոլար է կորզել
Գումարներ է կորզում՝ յուրաքանչյուրից 2000 դոլարին համարժեք դրամ...
Երեւանում քաղաքացին գողության նպատակով՝ լուսարձակով ուսումնասիրել է բնակարանների դռները
Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի տեսախցիկների տեսագրությունը, որը ֆիքսել է առերևույթ հանցագործություն կատարած անձին...
Ստեփանավանի երկու բնակչի մեղադրանքներ են առաջադրվել՝ բնակարաններից գողություններ կատարելու համար
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ երիտասարդները 2018թ. մարտ-ապրիլին, նախնական համաձայնությամբ...
Partner news