News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2018թ. հունիսի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրամանատարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը եւ ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ ՔՆնչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ ոստիկանության օրվա կապակցությամբ՝ ՀՀ ՈԶ N զորամասի անձնակազմը պետք է պարգեւատրվեր մինչեւ մեկ պաշտոնական դրույքաչափով:

Տեղեկանալով այդ մասին՝ զորամասի հրամանատարը ֆինանսական ծառայության պետին հայտնել է զորամասի թվով 8 ենթասպաների անուններ՝ առավել բարեխիղճ ծառայելու համար 93.000 դրամ գումարի չափով դրամական պարգեւավճարներ տալու նպատակով։

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մայիսի սկզբին, երբ փոխանցվել են նշված գումարները, գնդապետն իր վարորդին փոխանցել է, որ վերջինից, միաժամանակ մնացած ենթասպաներից, ում 93.000 դրամ է փոխանցվել, անհրաժեշտ է հավաքել 52.000-ական դրամ գումար եւ փոխանցել իրեն՝ պատճառաբանելով, թե, իբր, տեղի է ունեցել սխալմունք եւ նրանք պետք է պարգեւատրվեին 41.000-ական դրամ գումարով: Հաջորդ օրը, վարորդը գնդապետին է փոխանցել հավաքված ընդհանուր 416.000 դրամ գումարը:

12.07.2018թ. գնդապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, եւ վերջինս հարցաքննվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով նախատեսված՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու կասկածանքի շուրջ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ