News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպումից մեծ սպասումներ չունի, սակայն պատրաստ է «զարմանալի ելքին», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես այնտեղ չեմ գնում մեծ սպասումներով, սակայն մենք կարող ենք այն ավարտել շատ զարմանալի ձեւով: Շատ կարեւոր են հարաբերությունները, Ռուսաստանի, մյուս երկրների հետ հարաբերությունները շատ կարեւոր են»,- ասել է Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում:

Նա հայտնել է, որ նախընտրում է նախ խոսել Ռուսաստանի առաջնորդի հետ, իսկ հետո այդ մասին պատմել լրագրողներին, այլ ոչ թե առաջ ընկնել:

Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահները նախատեսում են հանդիպել հուլիսի 16-ին Հելսինկիում: Կրեմլից հայտնել են, որ Պուտինն ու Թրամփը մտադիր են քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները եւ միջազգային օրակարգի հրատապ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news