News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կամերունի նախագահ Պոլ Բիյան, որը ղեկավարում է իշխող «Կամերունի ժողովրդի դեմոկրատական միավորում» կուսակցությունը, իր թեկնածությունն առաջադրել է նախագահական ընտրություններին մասնակցելու համար, հաղթելու դեպքում սա պետության ղեկավարի պաշտոնում նրա յոթերորդ ժամկետը կլինի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կամերունում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 7-ին: Ընդդիմադիր «Սոցիալ-դեմոկրատական ճակատ» կուսակցության թեկնածուն է խորհրդարանի անդամ եւ կուսակցության փոխնախագահ Ջոշուա Օսիխը:

«Կամերունից եւ սփյուռքից թանկագին հայրենակիցներ: Գիտակցելով այն խնդիրները, որոնք մենք միասին պետք է հաղթահարենք, որպեսզի Կամերունն ավելի համախմբված, կայուն եւ բարգավաճող դարձնենք, ես որոշում եմ ընդունում դրական պատասխանել ձեր բազմաթիվ կոչերին: Հաջորդ նախագահական ընտրություններում ես կլինեմ ձեր թեկնածուն»,- նշել է Բիյան Twitter-ում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

85-ամյա Պոլ Բիյան Կամերունը կառավարում է 1982 թվականից: 2011 թվականի ընտրություններում ընդդիմությունը փորձել էր վիճարկել ընտրությունների արդյունքները, սակայն դատաանը հայցը մերժել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ