News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

Հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրեյդի թոռան՝ Լյուսյեն Ֆրեյդի (1922-2011) բնապատկերը, որը հայտնաբերվել է նրա ընկերոջ՝ Թոմ Ռայթի մեկ այլ բնապատկերի ներկի տակ, Անգլիայում աճուրդի է դրվել 40 հազար դոլարով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ֆրեյդի նկարի տեղը գրեթե 70 տարի ոչ ոք չգիտեր, քանի որ Ռայթը նկարչական նյութերի պակասի պատճառով այն օգտագործել էր որպես կտավ իր նկարի համար, որը գնահատել էին 264 դոլար։

Յուրօրինակ բնապատկերը հայտնաբերվել է պատահաբար այն բանից հետո, երբ երկու տարի առաջ մահացած Ռայթի ազգականները կտավի հակառակ կողմում տեսել են «Լյուսյեն» գրությունը։

Sworders աճուրդային տան ներկայացուցիչ Էմի Սկանլոնի խոսքով՝ «նկարի պատմությունը զարմանալի է»։  «Վերականգնման պրոցեսը երկու տարի տևեց,- ճշգրտել է նա,- Մասնագետը զգուշորեն շերտ առ շերտ քերել է ներկը»։ Լոտը գրավել է կոլեկցիոներների ուշադրությունը, շեշտել է նա։

Ֆրեյդը, որը հայտնի է իր դիմանկարներով, առհասարակ շատ քիչ բնապատկերներ ունի։ Նրա բնորդներից են եղել Քեյթ Մոսսը, նկարիչներ Ֆրանկ Աուերբախը, Ֆրենսիս Բեկոնը, Դևիդ Խոկնին, նաև բարոն Ռոտշիլդը ու շատ այլ մարդիկ։ 2001-ին գեղանկարիչը նաև նկարել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու դիմանկարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news