News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իտալացին որոշել է օգտվել մեծահասակների համար ծանոթությունների չաթից, սակայն անծանոթուհու փոխարեն հյուրանոցի համարում հանդիպել է իր քենուն, իսկ վերջինն էլ այդ մասին պատմել է տղամարդու կնոջը, ու հիմա անհավատարիմ ամուսնուն սպասում է ապահարզան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այս զավեշտալի դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Սկաֆատի քաղաքում, Կամպանիայի հարավային շրջանում։ Տղամարդը դարձել էր էրոտիկ չաթի կանոնավոր օգտատերը ու այնտեղ ծանոթացել մի կնոջ հետ, որին ժամադրել էր հարևան քաղաքում գտնվող հյուրանոցում։

Բացելով հյուրանոցի սենյակի դուռը՝ նա այնտեղ իր քենուն էր տեսել։

«Առաջին արձագանքը տարակուսանքն էր։ Տղամարդը փորձել է հանգստացնել նկատելիորեն զայրացած կնոջը՝ համոզելով, որ նա այդ մասին չպատմի իր քրոջը։ Բայց չի հաջողվել»,-ասվում էհաղորդագրության մեջ։

Անհավատարիմ տղամարդու կինը «ժամանակ չի կորցրել ու որոշել է ամուսնուն տնից վռնդել»՝ դռան շեմին նրան սպասում էր իրերով ճամպրուկը։ Հետո կինը դիմել է  փաստաբանի, որպեսզի ապահարզան սկսի ու պահանջի բարոյական վնասի փոխհատուցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անց կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ամենաշատ