News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին կապերի ու տեղեկատվության հարցերով նախարար Ջամբուլատ Ումարովը բացատրել է տղամարդկանց ուղղված իր կոչը, որով նրանց քաջալերում էր երկրորդ ու երրորդ կին ունենալը, փոխանցում է ՌԲԿ-ն։

Ումարովի խոսքով՝ ոչ կանանց, ոչ տղամարդկանց  բազմակնություն չեն հարկադրում։ «Մենք այնքան այրի, ամուսնալուծված կանայք ունենք, ինչու պետք է նրանք զրկվեն ընտանիք, անձնական կյանք ունենալու իրավունքից։ Իսլամը կրոն է, որը փրկում է այդ ընտանիքները, իսլամը կրոն է, որը հոգ է տանում կանանց մասին»,- ասել է Ումարովը։

Նախարարը նշել է, որ ըստ իսլամի, ավելի լավ է մի քանի օրինական կին ունենալ, քան մի կին ու սիրուհիներ։ Նա ճշգրտել է, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե տղամարդը ի վիճակի է «կերակրել ընտանիքը, ապահովել կնոջ բարեկեցությունը»։

Հիշեցնենք, որ Ումարովը «Դոժդ» ալիքի եթերում տղամարդկանց կոչ էր արել դադարեցնել երեսպաշտությունը ու չթաքցնել իրենց բազմակնությունը։ «Եթե կարիք կա, որ Ձեր կողքին լինի ևս մեկ կին՝ օրինական կնոջից բացի, ուրեմն արեք դա ազնվորեն ու բացահայտ»,- ասել էր նա։ Ընդ որում նա հերքել է «Ազատություն» ռադիոկայանի չեչենական խմբագրության տեղեկությունն այն մասին, որ չեչեն ոստիկաններին պարտավորեցրել են երկու կին ունենալ։ 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ