News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պարզվել է Երեւանի բնակիչ Կ.Խաչատրյանի ընտանիքին ազատությունից ապօրինի զրկելու եւ շորթում կատարելու դեպքի հանգամանքները: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից:

Մեղադրանք է առաջադրվել 3 անձի, եւս երկու հոգու նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Մասնավորապես՝ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ օտարազգի երկու եղբայրներ Ռուսաստանում գումարի վերաբերյալ տարաձայնություններ են ունեցել հայազգի Հ.Խաչատրյանի հետ եւ տեղյակ լինելով, որ նրա եղբայրը՝ Կ.Խաչատրյանը, բնակվում է Երեւանում, կազմակերպել են վերջինի ընտանիքի ապօրինի ազատությունից զրկելը՝ գումար շորթելու նպատակով։ Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք 2018 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, ներխուժել են Կ.Խաչատրյանի բնակարան, որտեղ այդ պահին գտնվել են նրա երկու մանկահասակ երեխաները, մայրը, եղբոր կինը՝ իր երկու անչափահաս երեխաների հետ միասին, ու հայտարարել, թե Կ.Խաչատրյանի՝ Ռուսաստանում գտնվող եղբայրը քրեական հեղինակություն համարվող օտարազգի եղբայրներին պարտք է 10 մլն ռուբլի, ապա պահանջել են նշված գումարը՝ սպառնալով սպանել ընտանիքի բոլոր անդամներին, այդ թվում՝ երեխաներին։

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը՝ իգական սեռի ներկայացուցիչ, մնացել է բնակարանում եւ բանալիով փակել դուռը։ Քիչ անց աշխատանքից վերադարձել է նաեւ Կ.Խաչատրյանի կինը, ում նույնպես մյուսների հետ միասին ապօրինի զրկել են ազատությունից՝ մինչեւ մայիսի 21-ը ժամը 18:00-ը՝ թույլ չտալով դուրս գալ տանից։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ քրեական հեղինակություն համարվող եղբայրներն այդ ընթացքում պարբերաբար հեռախոսազանգերի, ինչպես նաեւ «Վայբեր»-ի միջոցով կապ են հաստատել Կ.Խաչատրյանի բնակարան ներխուժած անձանց հետ եւ ցուցումներ տվել հետագա գործողությունների վերաբերյալ։

Սպառնալիքների ազդեցության ներքո Կ.Խաչատրյանը ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց է փոխանցել իր մոտ առկա 3.880.000 դրամին համարժեք 500.000 ռուբլին։

Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 3 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ կետերով եւ 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որոնցից մեկի նկատմամբ դատարանը կիրառել է այլընտրանքային խափանման միջոց գրավ։

Եվս երկու անձ՝ քրեական հեղինակություն համարվող եղբայրները, որպես մեղադրյալ են ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ կետերով եւ 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նրանց նկատմամբ այսօր հայտարարվել է հետախուզում։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ