News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

ԵՄ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին որեւէ հիշատակում չկա: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում` անդրադառնալով ԵՄ-Ադրբեջան գործընկերության գերակայությունների փաստաթղթում ԼՂ հակամարտության վերաբերյալ ձեւակերպումների մասին ադրբեջանական լրատվամիջոցների գնահատականներին:

«ԵՄ-Ադրբեջան Գործընկերության գերակայություններ փաստաթղթում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ եղած ձեւակերպումներին այս պահին կգերադասեմ չանդրադառնալ, քանզի՝

1. ԵՄ-ի կողմից տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին որեւէ հիշատակում չկա։

2. Թեման արծարծում են բացառապես ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո հաղորդագրության վրա։ Այն հիշատակում է փաստաթղթի առաջին հոդվածը՝ շեշտելով բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը, սակայն կարծում եմ, որ փաստաթղթում առկա են առավել հավասարակշռված ձեւակերպումներ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որոնք հատուկ են ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը։

3. Փաստաթղթի ամբողջական տեքստը հասանելի չէ այս պահին ԵՄ ինստիտուտների կայքէջերում։

Ամփոփելով վերոհիշյալը՝ կառաջարկեի չտարածել ադրբեջանական մամուլի հրապարակումները, չշտապել գնահատականներ տալ եւ հարցին անդրադառնալ ամբողջական տեքստին ծանոթանալուց հետո»,- գրել է Աշոտյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն հայերի հետ այլ կերպ է խոսում. Սվիտալսկի
«Մենք դեռեւս խոսում ենք մարդու իրավունքների մասին եւ դեռ շատ հարցեր կան, որոնց մասին մենք դեռ պետք է խոսենք, թեկուզ այլ կերպով...
Եվրախորհրդարանում հայատյացությանը նվիրված համաժողով կանցկացվի
Համաժողովին կմասնակցեն գիտական համայնքի ականավոր ներկայացուցիչներ, այդ թվում `պատմաբաններ, քաղաքագետներ, լրագրողներ եւ իրավապաշտպաններ...
Եվրամիությունը կես տարով կերկարաձգի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, տեղեկացրել է աղբյուրը
Եվրամիությունն ութ ազգանվամբ ընդլայնել է պատժամիջոցների ցուցակը...
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19%-ով. արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը
ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նախադրյալներ է ստեղծում Հայաստանի եւ ԵՄ միջեւ առեւտրի կարգավորող միջավայրը եւ ներդրումային միջավայրը...
Մերկել. Եվրոպան գուցե ստիպված լինի վերանայել մրցակցության կանոնները
Եվրոպան գուցե փոխի մրցակցության կանոնները, եթե ցանկանում է ստեղծել կարեւոր դերակատարում ունեցող ընկերություններ, ասել է Մերկելը...
Յունկերը հուսով է, որ Թրամփն իր խոսքի տերը կլինի
ԵՄ-ն ուզում է բարելավել առեւտրային հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ․․․
Ամենաշատ