News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 15
Տեսնել լրահոսը

Նահապետ Գեւորգյանը դուրս է եկել Հայաստանի Հանրապետական կուսակցությունից եւ ԱԺ ՀՀԿ խմբակցությունից: Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ կուսակցության անդամ Ռուբեն Թադեւոսյանը:

Նա նշեց, որ Գեւորգյանը դիմումը մի քանի օր առաջ է ներկայացրել, այն իր մոտ է: Թադեւոսյանը, սակայն, չհայտնեց, թե ինչ պատճառաբանությամբ է պատգամավորը դուրս եկել ՀՀԿ-ից:

Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՀԿ խմբակցությունը լքել էին Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակ Թորոսյանը, Արթուր Գեւորգյանը, Արման Սահակյանը եւ Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Աշոտ Արսենյանը:

Այսպիսով ՀՀԿ 58 հոգանոց խմբակցությունից մնացել են 50-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news