News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆն ու նրա դուստրը՝ Մարիամ Նավազը ուրբաթ ձերբակալվել են երբ արտերկրից հայրենիք էին վերադարձել, հայտնում է Associated Press գործակալությունը։

Շարիֆն իր դստեր՝ Մարիամ Նավազի հետ ժամանել է Լահորի օդանավակայան, որտեղ իշխանությունների հրահանգով անվտանգության ուժերը կանխում էին նախկին վարչապետի կողմնակիցների զանգվածային ելույթները։

Հուլիսի 6-ին Պակիստանի մայրաքաղաքի հակակոռուպցիոն դատարանը դատավճիռ է կայացրել, որի համաձայն կառավարության նախկին ղեկավարն ու նրա դուստրը դատապարտվել էին համապատասխանաբար տասը ու յոթ տարվա ազատազրկման, նաև խոշոր տուգանքների։

Ավելի վաղ Շարիֆն ու նրա դուստրը՝ Մարիամ Նավազը դիմել էին  Իսլամաբադի Բարձրագույն դատարան՝ դատավճիռը բողոքարկելու համար։ Սակայն նրանց դիմումը մերժվել էր։

  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ