News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կմեկնարկի Հելսինկիի ժամանակով ժամը 13։00-ին եւ կանցկացվի նախագահական պալատում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, որը նաեւ պատմել է լրագրողներին, թե ինչ ձեւաչափով են անցկացվելու բանակցությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հուլիսի 16-ին Հելսինկիի նախագահական պալատում՝ Ֆինլանդիայի մայրաքաղաքի կենտրոնում»,-նշել է նա՝ խոսելով հանդիպման վայրի մասին։ «Նախատեսված է, որ կսկսենք ժամը 13։00-ին»,-պատմել է Ուշակովը՝ հիշեցնելով, որ Թրամփը Հելսինկի կժամանի նախօրոք, իսկ Պուտինը՝ երկուշաբթի օրը։

Ուշակովը հաղորդել է, որ հանդիպումը կսկսի դեմ առ դեմ զրույցից թարգմանիչների ներկայությամբ․ «Այնուհետեւ տեղի կունենան ռուս-ամերիկյան բանակցությունները, ակնհայտորեն, աշխատանքային նախաճաշի ձեւաչափում, որին կմասնակցեն պատվիրակությունների մի քանի անդամներ»,-նշել է նա։

Պուտինը եւ Թրամփը մտադիր չեն հանդիպման ավարտին ամփոփիչ փաստաթուղթ ընդունել, սակայն բանակցությունների ընթացքում նրանք կարող են համապատասխան հանձնարարականներ տալ իրենց պատվիրակություններին:

Նախագահի օգնակաը, խոսելով նվերի մասին, նշել է, որ ՌԴ նախագահը տարատեսակ նվերների արարողակարգային պահուստ ունի, ինչ-որ բան կընտրի այնտեղից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news